← Վերադառնալ բոլոր նախագծերինԵրկհարկանի առանձնատան նախագիծ Պռոշյանում

Նախագիծը ներկայացնում է նրբագեղ երկհարկանի առանձնատուն՝ առաջ եկող ավտոտնակով և առաջին հարկում տեղակայված աշխատասենյակով: Տան դասական ձևը ներդաշնակորեն համալրված է էքստերիերի գունային ձևավորմամբ: Զուսպ դիզայնը հատուկ շեշտադրում է երկրորդ հարկի համայնապատկերային պատուհանները:
Ներդաշնակությունն առկա է նաև ներքին տարածքների հատակագծման մեջ: Առաջին մակարդակում գլխավոր ուշադրությունը հատկացված է ցերեկային գոտուն, որտեղ հյուրասենյակը և խոհանոցը մասամբ առանձնացված են ընդհանուր տարածքի բարդ երկրաչափությամբ՝ հաղորդելով այս գոտուն յուրահատուկ հմայք: Ավտոտնակից դեպի տուն մուտքը նախագծված է առանձին հանդերձարանի միջով: Առաջին հարկում առկա են նաև սանհանգույց և լրացուցիչ սենյակ:
Երկրորդ հարկում տեղակայված չորս ննջասենյակները կազմում են հանգստի (գիշերային) գոտին: Ամենաընդարձակ ննջասենյակն ունի ելք դեպի պատշգամբ, որտեղ կարելի է հարմարավետ հանգստանալ ամառային տաք երեկոներին: Յուրաքանչյուր ննջասենյակում նախատեսված է ներկառուցված պահարան, իսկ բոլորի համար գործում է մեկ ընդհանուր ընդարձակ սանհանգույց:
Տեխնիկական ցուցանիշներ
Բնութագիր Մակերես
Տան մակերեսը 157,9 մ²
Ընդհանուր մակերեսը 164,1 մ²
Կառուցապատման մակերեսը 147,47 մ²