← Վերադառնալ բոլոր նախագծերինԱնհատական բնակելի տուն Քանաքեռավանում
Նախագծի նպատակը
Կոտայքի մարզի Հացավան գյուղում, «Քանաքեռավան Արագիլ» ԱՍԿ-ի հողամասերի տարածքում, նախագծվել է ժամանակակից անհատական երկհարկանի բնակելի տուն՝ օժանդակ շինությամբ և կահավորված բակային տարածքով:
Շենքի ճարտարապետական և կոնստրուկտիվ նկարագիրը
Կմախքը՝ երկաթբետոնե միաձույլ կոնստրուկտիվ համակարգ
Միջհարկային ծածկը՝ երկաթբետոնե միաձույլ սալ
Արտաքին պատերը՝ քար + երեսապատում
Արտաքին պատերի երեսապատումը՝ ապակի, բազալտ, տրավերտին, ցեմենտավազե սվաղ
Տանիքը՝ բազմալանջ, կազմակերպված արտաքին ջրահեռացման համակարգով
Տանիքածածկը՝ ծալքաթիթեղ
Տանիքի կրող համակարգը՝ փայտ և մետաղ
Կառուցապատվող տարածքին մոտեցումն ապահովում է առկա ճանապարհը
Հողամասին կից տարածքով անցնում են գործող ինժեներական ենթակառուցվածքներ
Սեյսմազինվածության մակարդակը՝ սեյսմիկ II գոտու համար
Ջրամատակարարումը՝ կենտրոնացված
Կոյուղին՝ անհատական
Ջեռուցումը՝ անհատական համակարգ
Հոսանքը՝ կենտրոնացված